Սրահի մասին
Տասը տարի առաջ Երևանի կենտրոնական թաղամասերից մեկում բացվեց հեղինակավոր «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահը` Հայաստանի չեմպիոնների սրահը:
Եվրոպայի բացարձակ չեմպիոն, աշխարհի չեմպիոն, «Օվացիա» ազգային մրցանակի քառակի մրցանակակիր, առաջատար ստիլիստ Սերգեյ Զվերևի անունը միայն արդեն իսկ անթերի որակի երաշխիքն է: Դա սոսկ իմիջ չէ: Դա նշանակում է մշտական համապատասխանություն պատշաճ մակարդակին, որին այստեղ առաջահերթ նշանակություն է տրվում: Կարելի է համարել, որ սրահը վարսահարդարման արվեստի լեգենդի` Սերգեյ Զվերևի նստավայրերից մեկն է, չէ՞ որ հակառակ հեռավորության և զբաղվածության` նա այստեղ բավական հաճախ է լինում:
Զվերևի սրահի վարպետներն իրենց գործում պրոֆեսիոնալ են և տիրապետում են վարսահարդարման արվեստի բոլոր հմտություններին, որոնց մեջ նկատվում է մեծն Վարպետի ձեռագիրը: Նրանք վարսահարդարման արվեստի միջազգային առաջնությունների մասնակիցներ և բազմակի հաղթողներ են, որոնք օժտված են նաև հաղորդակցման նուրբ հոգեբանությամբ, բարձր կուլտուրայով և ինտելեկտով:
Ինչպես և վայել է իր կարգավիճակին, սրահն առաջարկում է «գեղեցիկ» ծառայությունների լայն սպեկտր, որը մատուցում է նորագույն տեխնիկայի և խնամքի միջոցների օգնությամբ: Ընդհանուր սրահից բացի, Զվերևի գեղեցկության սրահն ունի նաև բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մանիկյուրի և պեդիկյուրի, ինչպես նաև VIP կաբինետներ:
Զվերևի սրահին կից գործում է Վարսահարդարման արվեստի ակադեմիան, որը պատրաստում է վարսահարդարներ, կոսմետոլոգներ, վիզաժիստներ, մանիկյուրի և պեդիկյուրի մասնագետներ, որոնց տրվում են համապատասխան արտոնագրեր:
Այս ընդհանուր կառույցի մեջ է մտնում նաև Հայաստանի վարսահարդարների և կոսմետոլոգների միությունը, որի նախագահն է Մարինա Առաքելյանը: Հենց նրա ջանքերի շնորհիվ են մեծ հաջողությամբ անցկացվում Հայաստանի առաջնությունները, որոնք արդեն ավանդական են դարձել: Միությունը միավորում է այս ոլորտում կատարելության ձգտող բոլոր հայ վարպետներին:
Ի դեպ, Մարինա Առաքելյանի, հետևաբար և սրահի մասնագիտական սկզբունքներից մեկը հետևյալն է. կատարելությունը սահման չունի, և կատարելության պետք է ձգտել ամեն ինչում` սանրվածքների ստեղծումից մինչև ինտերյերի դիզայն:
Ինտերյերը մի առանձին թեմա է: Այն հարդարված է Սերգեյ Զվերևի վառ անհատական ոճով, որն աչքի է ընկնում էլեգանտությամբ և առաքինությամբ: Դասականը` հնաոճ պարագաների նշույլներով, ներդաշնակորեն համադրվում է ժամանակակից դիզայներական լուծումների հետ: Հարմարավետ բազկաթոռները, իտալացի վարպետների պատրաստած` կոկտեյլի գավաթների տեսքով օրիգինալ հայելիները, դաշնամուրը և մինի-բարը լիակատար հանգստի մթնոլորտ են ստեղծում: Յուրաքանչյուր այցելություն Զվերևի սրահ մի յուրահատուկ արարողություն է, հանգստի ու լիցքաթափման մի հիանալի հնարավորություն: Գեղեցկությունն ու պրոֆեսինալիզմն ըստ արժանվույն գնահատողները հենց այստեղ են գալիս, քանի որ այստեղ միաձուլվում են մի կողմից իմիջի ստեղծման վրա մասնագետների կատարված մանրակրկիտ աշխատանքը, իսկ մյուս կողմից այցելուի հոգեկան հանգիստը, քանի որ այստեղ գեղեցիկի աշխարհն ընկնելու երանությունը առավելագույն հաճույք է պատճառում: Գալիս են նաև պարզապես խորհրդակցելու, անհանգստացնող հարցերի պատասխաններն իմանալու: Զվերևի սրահն այն վայրն է, որտեղ միշտ հաճելի լինել, քանի որ դուրս գալով սրահից` մարդ իրեն ասես վերածնված է զգում:
Ի լրումն այս ամենի, եթե դուք դեռ չգիտեք, թե ինչ նվեր կարող եք մատուցել ձեր սիրելիին մարտի 8-ի առթիվ, ապա կարող եք գնել մեր տոնական բացիկ-արտոնագիրը` նախատեսված որոշակի գնային սահմաններում սրահի ծառայություններից օգտվելու համար: Դա իրոք էքստրավագանտ նվեր կլինի: Կան նաև հարսանեկան բացիկ-արտոնագրեր հարսնացուների համար:
Մեր տվյալները
Հասցե` ք. Երևան, Սարյան 24 Հեռ.` (37410) 52 70 10. Ֆաքս` (37410) 58 51 15 Էլ. փոստ` mari-arakelyan@yandex.ru Աշխատանքային ժամեր` 10 – 19, առանց հանգստյան օրերի | Ծառայություններ
«Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահն առաջարկում է ամենաորակյալ ծառայությունները.
• Վարսահարդարում և անհատական ոճի ստեղծում • Կոսմետոլոգիա, ցանկացած տիպի մաշկի խնամք • Վիզաժիստի խորհրդատվություն, դեկորատիվ կոսմետիկայի ընտրություն, դիմահարդարում տարբեր իրադրությունների համար • Մանիկյուր և պեդիկյուր • Մարմնի խնամք. մերսում, ապարատային կոսմետոլոգիա, մեզոթերապիա և միոստիմուլյացիա, որ թույլ են տալիս ձերբազատվել հավելյալ քաշից և ցելյուլիտից և ձգել մաշկն ու մկանները • Էպիլյացիա և դեպիլյացիա • Սոլյարի • Մշտական դաջվածք
Վարսահարդարման ծառայությունների ամբողջական սպեկտր L'Oreal and Estel պրոֆեսիոնալ արտադրատեսակներով:
Մազերի ներկման, երանգավորման, գունահարթման և շերտագունավորման նորագույն տեխնոլոգիաներ Դասական կտրվածքներ և ստեղծագործ նորույթներ Հարսանեկան սանրվածքներ երկար մազերի համար, երեկոյան սանրվածքներ Քիմիական գանգրացում Մազերի և գլխի մաշկի բուժում
Զվերևի սրահի ստիլիստները կօգնեն ձեզ գտնել ձեր անհատական ոճը, կառաջարկեն նոր իմիջ կամ վարպետորեն կիրագործեն ձեր սիրելի սանրվածքը:
|